Փաստաբան Ջեմ Սոֆուօղլու. «Ոչ թե փոխհատուցում, այլ վերադարձ ենք պահանջում»


Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունը դիմել է սահմանադրական դատարան՝ հետ ստանալու Ադանայի Քոզան գավառում գտնվող այն հողակտորի սեփականության իրավունքը, որի վրա գտնվում են Սուրբ Սոֆյայի վանքն ու ևս մեկ եկեղեցու ավերակներ: Փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն այս կապակցությամբ ասաց. «Եթե այս դատավարությունը մեր օգտին ընթանա, ապա նախադեպ կդառնա մյուս եկեղեցիների և վանքերիսեփականության իրավունքի վերադարձի համար»:

Հայոց ցեղասպնության 100-րդ տարլիցին տեղի ուեցան բազմաթիվ հիշատակման արարողություններ, գիտաժողովներ ու հասարակական նախագծեր, սակայն իսկական քայլը կա՛մ իրավաբանները, կա՛մ էլ քաղաքական գործիչներն էին կատարելու: Երկու կողմն էլ որոշ կետերն էլ քննարկեցին, սակայն, ապրիրլի 24-ից զատ, ցեղասպանությունն այդքան էլ իրենց օրակարգի թեմա չդարձրեցին: Միջազգային հարթակներում ցեղասպանության ճանաչման կամ էլ այն ժխտելու օրինագծերը ապրիլից հետո գրեթե ոչ մի տեղ ո՛չ օրակարգ բարձրացան, ո՛չ էլ լրատվության թեմա դարձան: Միայն Բելգիայի խորհրդարանը հունիսի 23-24-ին օրակարգ մտցրեց Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ օրենքը՝ հիմք ընդունելով ԵՄ-ի ապրիլի 15-ին կայացրած որոշումը:

Ահա այս զարգացումների ստվերում դիտարկման արժանի մեկ այլ հարց էլ իրավաբաններն են, ովքեր աշխատանքներ են կատարում ավելի շատ փոխհատուցման, քան ցեղասպանության ընդունման փաստի ուղղությամբ: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքված Երկրորդ Լոզանի պայմանագրից ի վեր, ըստ էության, Թուրքիան շարունակում է քննարկումները, թե հայերի համար ում և ինչքան է փոխհատուցելու: Այսինքն՝ հիմնական պատճառը, որ Թուրքիան ցեղասպանությունը ցեղասպանություն չի կոչում, փոխհատուցումն ու այն հողերն են, որոնք կարող է կորցնել:

Այդ իսկ պատճառով էլ ազգայնական քաղաքացու քվեն փորձում է որսալ այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «հողային պահանջը», «փոխհատուցման պահանջը»:

Ազդեցիկ թղթապանակ պատրաստելու համար հայերը 2015 թ. երկու հանձնաժողով ստեղծեցին, որոնք, տարբեր ընդմիջումներով Եւրոպայում և ԱՄՆ-ում հանդիպումներ կազմակերպելով, փորձում էին գտնել այն ճանապարհները, որոնցով կարելի կլիներ Հայկական դատը բարձրացնել: 2014 թ. հրատարակեցին նախնական զեկույցը, որտեղ հավաքեցին այն, ինչ պետք էր իրականացնել 100-ամյակի կապակցությամբ:

Այս զեկույցներից հետո առաջինը գործի անցավ աշխարհի երեք մեծ հայկական պատրիարքություններից Կիլիկիայի կաթողիկոսությունը, որը դմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Քոզանում 600 տարուց ավելի գործած, սակայն 1915 թ. հետո գործունեությունը դադարեցրած Սսի կաթողիկոսության համար: Կաթողիկոս Արամ Ա-ն հունիսի առաջին շաբաթը Փարիզում հայտարարելով, թե «այս դատարավարությունը մի բուռ հող հետ բերելու դատավարություն չէ», ընդգծեց Կիլիկիայի կաթողիկուսության կրոնական, ազգային և քաղաքական նշանակությունն ու խորհդրանշական արժեքը: Արամ Ա-ն հայտնեց, որ այս դատավարությունը իրավունքները վերականգնելու գործընթացում առաջին քայլն է. «Մեր հայցը ներկայացնելիս բոլոր ռազմավարական տվյալները մասնագետների կողմից մանրամասն ուսումնասիրվել են: Հուսով ենք, որ այս իրավական պայքարը նոր թափ է ստանալու և նոր հորիզոններ է բացելու»:

Այս խոսքերի հեինակ և Սահմանադրական դատարանի դատական գործին հետևող Արամ Ա-ի Թուրքիայի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն պատասխանեց ցեղասպանության ժխտման և փոխհատուցման վերաբերյալ մեր հարցերին:

201506262316_CEMMMMՈ՞վ է Ջեմ Մուրադ Սոֆուօղլուն

Ջեմ Մուրադ Սոֆուօղլուն ծնվել է 1957 թ.: Սուրբ Ժոզեֆի տղայոց ֆրանսիական վարժարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել էՍտամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 31 տարի է, ինչ անկախ փաստաբան է աշխատում: Ներկայում Եւրոմիության իրավական հանձնաժողովի Ստամբուլի բյուրոյին նախագահն է: Օքան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում «Էրասմուս» ծրագրի շրջանակներում սովորղ ուսանողներին դասավանդում է մարդու իրավունք, մարդասիրական իրավունք, ժողովրդավարություն: Բազմաթիվ հոդվածներ ու թարգմանություններ ունի իրավոնքի, պատմության և գրականության ասպարեզում:

Թուրքիան վերջերս Ձեզ ճանաչեց Թուրքիայից Սսի կաթողիկոսարանը հետ ստանալու Կիլիկիայի հայոց պատրիարքության դատավարությամբ: Ո՞րն է այս դատավարության էությունը: Կիլիկիայի կաթողիկոսությունը ի՞նչ պահանջներ է ներկայացնում:

Կիլիկիայի հայոց կաթողիկոսությունը ցանկանում է հետ ստանալ Ադանայի Քոզան գավառում գտնվող այն հողակտորի սեփականության իրավունքը, որը 1293-1915 թթ. եղել է կաթողիկոսության կրոնական կենտրոնն ու սրբավայրը, որտեղ գտնվում են Սուրբ Սոֆյայի վանքն ու ևս մեկ եկեղեցու ավերակներ: Սահամանդրական դատարանում սկսած մեր դատավարության բուն էությունը սա է:
Որքան էլ որ դատավարության ժամանակ սեփականության իրավունքի վերադարձի հետ մեկտեղ 100 միլիոն թուրքական լիրա փոխհատուցում պահանջվի, սա լոկ իրավական պարտադրվածություն է, որին ստիպված էինք գնալ միայն Սահմանադրական դատարանի խնդրագրի ձևը լրացնելու համար: Մեր դատավարությունը երբեք փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Մեր գլխավոր նպատակը սեփականության իրավունքը վերադարձնելն է:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ

Այս պահանջներն իրավական հիմք ունե՞ն: Եթե դրական հանգուցալուծվի, ի՞նչ կլինի: Ի՞նչ վիճակում է դատավարության թղթապանակը:

Հաստատությունը կամ անձը, որ Թուրքիայում չի բնակվում, կարող է թուրքական դատարանում դատական հայց ներկայացնել: Այս դատավարության առանձնահատկությունն այն է, որ սեփականության իրավունքը վերականգնել ցանկացող կաթողիկոսությունը 600 տարուց ի վեր եղել է այստեղի տերն ու ղեկավարը: Հայցի վերաբերյալ ապացույցները շատ-շատ են: Ամենակարևոր փաստարկը Քոզանում դեռևս կանգուն ավերակներն են:

Եթե այս դատավարությունը մեր օգտին ընթանա, ապա նախադեպ կդառնա մյուս եկեղեցիների և վաքերի սեփականույան իրավունքի վերադարձի համար:

Սահմանադրական դատարանը վերջերս մեզանից պահանջեց կաթողիկոսության լիազորագիրը:

Աշխարհի տարբեր միջազգային իրավաբաններից հարցրել ենք նրանց կարծիքը ցեղասպանության սահմանման և ժխտման վերաբերյալ: Դուք ի՞նչ տեսակետ ունեք «ցեղասպանության ժխտումը» հանցանք համարող օրենքների վերաբերյալ:

Բնականաբար մարդկության դեմ հանցանքը՝ ցեղասպանությունը, չի կարելի պաշտպանել, սակայն որոշ երկրներ այս հարցում ազատական դիրքորոշում ունեն: Օրինակ՝ ԱՄՆ-ում և Անգլիայում հրեաների ցեղասպանությունը կարող եք ժխտել: Այս երկրներում ցեղասպանությունը ժխտելը հանցանք չի համարվում: Երկրներում, որոնք մասնակցություն են ունեցել ցեղասպանությանը, ձեռքերը մաքուր չեն կամ էլ ցեղասպանությունները մեծ ազդեցություն են ունեցել, օրինակ՝ Գերմանիա, Ավստրալիա, Ֆրանսիա, հանցանք է համարվում: Հատկապես ուշադրություն հրավիրելով մեր երկրում գոյություն ունեցող հակասեմականության վրա՝ պնդում եմ, որ ցեղասպանության ժխտումը հանցանք լինի:

Ըստ Ձեզ՝ ցեղասպանությունը ժխտելը իրավու՞նք է, թե՞ իրավունքի ոտնահարում: Ժխտման պատիժը ի՞նչ պետք է լինի:

Ես ընդունում եմ, որ հայերի տեղահանությունը ցեղասպանություն է: Գիտեմ, որ ցեղասպանություն բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինը Միացյալ ազգերի՝ Ցեղասպանության մասին կոնվենցիան պատրաստելիս հղում է կատարել Հայոց ցեղասպանությանը և այդ դեպքը հիմք ըդունելով՝ կազմել է կոնվենցիան և ստեղծել բառը: Նա էլ էր կարծում, որ այս դեպքը ցեղասպանություն է: Այս դեպքը հրեաների ցեղասպանությունից տարբերվում է նրանով, որ տեղի է ունեցել 30 տարի առաջ, և նրա վերաբերյալ Նյուրենբերգի դատարանի նման միջազգային որևէ դատարանի կողմից կայացված որոշում չկա: Այս իրավական փաստարկով, որը փորձեցի ներկայացնել, Հայոց ցեղասպանության ժխտումը արգելող լծակը ավելի շատ քաղաքական հիմք ունի, քան՝ իրավական:

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ,
ՍԱԿԱՅՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՈՐԵՒԷ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԿԱ

Թուրքիայի նման ցեասպանությունը պետական քաղաքականության վերածած երկրում ժխտումը պատժել կարելի՞ է: Թուրքիայում, ըստ ներքին օրենքների, ցեղասպանությունը ժխտելը «որևէ ժողովրդի ստորացնող» հանցանք կարելի՞ է համարել:

Ներկայիս քրեական օրենսգրքում գոյություն ունի ատելություն սերմանելու հանցանք, սակայն որևէ դատական գործ հարուցված չէ, թեև մեր երկրում բարձր մակարդակով քաղաքական գործիչենրն այս հանցանքը գործում են: Որպես իրավաբան՝ այս իրավիճակը քննադատում և ասում եմ՝ ամոթ է: Հուսամ՝ նոր շրջանում այս հարցի նկատմամբ քաղաքական գործիչներն ու դատախազներն էլ ավելի զգույշ վերաբերմունք կցուցաբերեն:

http://www.radikal.com.tr/turkiye/avukatcem_sofuoglu_tazminat_degil_iade_istiyoruz-1386583
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

http://akunq.net/am/?p=45640

Reklamlar

Bir Cevap Yazın

Aşağıya bilgilerinizi girin veya oturum açmak için bir simgeye tıklayın:

WordPress.com Logosu

WordPress.com hesabınızı kullanarak yorum yapıyorsunuz. Çıkış  Yap / Değiştir )

Twitter resmi

Twitter hesabınızı kullanarak yorum yapıyorsunuz. Çıkış  Yap / Değiştir )

Facebook fotoğrafı

Facebook hesabınızı kullanarak yorum yapıyorsunuz. Çıkış  Yap / Değiştir )

Google+ fotoğrafı

Google+ hesabınızı kullanarak yorum yapıyorsunuz. Çıkış  Yap / Değiştir )

Connecting to %s